Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Ինտիմ

Մարմնասեռական զարգացում

Մարմնասեռական զարգացում

Մարմնասեռական զարգացումը սեռի կենսաբանական հիմքի ձևավորումն է։ Ժամանակակից գիտությունը սեռ ասելով տարանջատում է դրա կենսաբանական և հոգեսոցիալ ասպեկտները։ Եթե կենսաբանական սեռը արական կամ իգական սեռին պատկանելն է, ապա հոգեսոցիալ սեռը (գենդերը) բնորոշվում է սեռային նույնացմամբ, սեռին բնորոշ վարքի յուրացումով և սեռի դերային իրականացմամբ։

 

Այլ խոսքերով ասած, հոգեսոցիալ սեռը պայմանավորում է անձի կին կամ տղամարդ լինելու ինքնագիտակցումը, կանացիությունը և առնականությունը։ Այսպիսով, սեռ հասկացությունը չի սահմանափակվում արական և իգական սեռերի բաժանմամբ։ Սեռը մի քանի` իրար հետ փոխկապակցված կենսաբանական և սոցիալ-հոգեբանական բաղադրիչների համադրություն է, որը ժամանակագրային առումով անցնում է ձևավորման հետևյալ փուլերը (տես` սխեմա 1)։


Մարմնասեռական զարգացումը սկսվում է դեռևս ներարգանդային զարգացման շրջանում։ Մինչև ներարգանդային կյանքի 12-րդ շաբաթը հնարավոր չէ որոշել պտղի սեռը՝ ելնելով արտաքին սեռական օրգանների կառուցվածքից։ Այդ ժամանակ սաղմի ներսում ձևավորվում են մեկ զույգ առաջնային սեռական գեղձեր, որոնցից հավասարապես կարող են զարգանալ թե՛ ամորձիներ, թե՛ ձվարաններ։ Բացի այդ, գոյանում են նաև երկու զույգ խողովակներ՝ Մյուլերյան և Վոլֆյան, որոնք իրենցից ներկայացնում են իգական և արական վերարտադրողական օրգանների նախատիպերը։


Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները՝ հատկապես y-քրոմոսոմի ներկայությունն է` իր SRY-գենով հանդերձ, որ որոշում է, թե որ սեռի գոնադներ կձևավորվեն առաջնային սեռական գեղձերից։ Եթե առկա է մեկ x-քրոմոսոմ և առնվազն մեկ y-քրոմոսոմ, ապա կզարգանան ամորձիներ։ Քրոմոսոմների ցանկացած կոմբինացիա, որում բացակայում է y-քրոմոսոմը, բերում է ձվարանների զարգացման։

Ասվածից հետևում է, որ արական սեռի պտղի ձևավորումը ակտիվ գործընթաց է և, հետևաբար, ավելի խոցելի է արտաքին և ներքին վնասակար գործոնների ազդեցություններից։ Ի տարբերություն դրա, իգական պտղի սեռական օրգանների զարգացման համար հարկավոր չէ որևէ հավելյալ սպիտակուցի առկայություն, և բավական է միայն XRY գենի բացակայությունը։


Գոնադների սեռային տարբերակումը որոշակիանում է ներարգանդային զարգացման 7-10-րդ շաբաթվա ընթացքում։ Մինչ այդ պտղի սեռը որոշվում է միայն սեռական քրոմոսոմների կազմով, այսինքն պտուղը ունի միայն քրոմոսոմային սեռ։ 10-րդ շաբաթից սկսած սաղմի սեռը կարելի է որոշել արդեն երկու չափանիշով՝ սեռական քրոմոսոմների կազմով և գոնադների հյուսվածաբանական կառուցվածքով։ Գոնադային սեռը որոշվում է գեներատիվ հյուսվածքով. ձվարաններում դրանք ձվաբջիջ պարունակող պրիմորդիալ ֆոլիկուլներն են, ամորձիներում` սպերմատոզոիդներ պարունակող սերմնատար խողովակները։ Բացի գամետային ֆունկցիայից, գոնադներն ունեն նաև հորմոնալ ֆունկցիա։ Վերջինս դրսևորվում է գոնադների ինտերստիցիալ հյուսվածքում սեռական հորմոնների արտադրությամբ։ Ընդ որում, երկու սեռի գոնադներն էլ արտադրում են և՛ արական, և՛ իգական սեռական հորմոններ, սակայն տարբեր քանակական հարաբերությամբ։ Ձվարանները արտադրում են հիմնականում էստրոգեններ, իսկ օվուլյացիայի դեպքում՝ պրոգեստերոն, ամորձիները՝ հիմնականում տեստոստերոն։ Գոնադների էնդոկրին ֆունկցիան որոշում է պտղի հորմոնալ սեռը։


Սեռական գեղձերի գործունեության շնորհիվ ձևավորվում է սոմատիկ սեռը, այսինքն տվյալ սեռին բնորոշ մարմնակազմվածքը։ Ներարգանդային զարգացման 10-12 շաբաթվա ընթացքում զարգանում են ներքին վերարտադրողական օրգանները։ Մինչ այդ, ինչպես նշվեց վերևում, պտղի մոտ կարելի է հայտնաբերել և՛ արական, և՛ իգական վերարտադրողական օրգանների նախատիպերը՝ երկու զույգ խողովակներ՝ Մյուլերյան և Վոլֆյան։ Պտղի ամորձիները, լիովին հասունանալով` սկսում են արտադրել երկու տեսակի հորմոններ՝ տեստոստերոն, որի ազդեցությամբ Վոլֆյան խողովակներից ձևավորվում են տղամարդու ներքին սեռական օրգանները և հակամյուլերյան հորմոն, որի դերը Մյուլերյան խողովակների ապաճման ապահովումն է։ Եթե ամորձին ամբողջությամբ չի հասունանում, ապա հակամյուլերյան հորմոնի անբավարար քանակության հետևանքով Մյուլերյան խողովակները չեն ապաճում և մոր էստրոգենների ազդեցությամբ վեր են ածվում արգանդի, արգանդափողերի և հեշտոցի վերին մեկ երրորդի։ Pharmacy Mall


Միայն 12-րդ շաբաթից հետո, անդրոգենների բավարար մակարդակի դեպքում, սկսվում է արական պտղի արտաքին սեռական օրգանների մասկուլինիզացիան, որն ավարտվում է 20-րդ շաբաթում։ Իգական պտղի դեպքում, ինչպես նաև արական պտղի անդրոգենային անբավարարության դեպքում, մասկուլինիզացիա չի ընթանում, և արտաքին սեռական օրգանները ձևավորվում են իգական տիպով։


Սոմատիկ սեռի հիման վրա մանկաբարձուհին հայտարարում է նորածնի սեռը, որն անվանում են քաղաքացիական սեռ։ Վերջինս կանխորոշում է դաստիարակման սեռը, ինչը պայմանավորում է սեռային ինքնագիտակցությունը, սեռային դերի յուրացումը և, վերջին հաշվով, սեքսուալ զուգընկերոջ ընտրությունը։


Քաղաքացիական սեռը համարվում է այն սահմանը, որով իրարից բաժանվում են սեռի կենսաբանական և հոգեսոցիալ որոշիչները։ Սեռի կենսաբանական որոշիչների տարբերակման խանգարումները հայտնի են ինտերսեքսուալ վիճակներ անունով։ Հոգեսոցիալ որոշիչների խանգարումները հայտնի են իբրև սեռական նույնացման խանգարումներ և սեռական կողմնորոշման հետ կապված խանգարումներ։

 

Կանանց և տղամարդկանց սեռական օրգանների զարգացումը


նկ. 18 Կանանց և տղամարդկանց սեռական օրգանների զարգացումը

 

Սխեմա 1


Ամենահաճախադեպ ինտերսեքսուալ վիճակներն են.

 

  1. Պտղի ձևավորված ամորձիները արտադրում են տեստոստերոն, բայց ոչ հակամյուլերյան հորմոն, ինչի հետևանքով ծնված երեխան ունենում է և՛ արական արտաքին սեռական օրգաններ, և՛ իգական ներքին վերարտադրողական օրգաններ։

  2. Մոր օրգանիզմում առաջացող անդրոգենների մեծ քանակությունը իգական սեռի պտղի արյան մեջ ևս բարձրացնում է դրանց մակարդակը, ինչի հետևանքով աղջիկ պտուղը ծնվում է մեծ պենիսով և դատարկ ամորձապարկով։ Դա շփոթմունք է առաջացնում նորածնի սեռի պարզաբանման մեջ` սովորաբար հակառակ սեռին պատկանելու վերջնական սխալ որոշման կայացմամբ։

  3. Ամորձիների կողմից տեստոստերոնի արտադրության անբավարարությունը արական սեռի պտղի մոտ կարող է առաջացնել ամորձիների իջեցման խանգարում (կրիպտօրխիզմ, անօրխիզմ), ուրետրայի բացվածքի խանգարումներ (հիպո-, էպիսպադիա), սեռական ճեղքի սերտաճում և ամորձապարկի ձևավորման խանգարումներ։

 

Որոշ ինտերսեքսուալ վիճակներ շփոթմունքի մեջ են գցում ինչպես ծննդատան անձնակազմին, մասնավորապես՝ մանկաբարձուհուն, որին և պատկանում է երեխայի քաղաքացիական սեռի հայտարարման պատասխանատվությունը, այնպես էլ նորածնի ծնողներին, իսկ ավելի ուշ` նաև երեխային։


Ակնհայտ շփոթմունք առաջացնող վերոհիշյալ վիճակներից բացի պատահում են դեպքեր, երբ սեռի արտաքնապես որոշակի թվացող դրսևորումը չի համապատասխանում ներքին` գենետիկ սեռին և առիթ չի տալիս կասկածելու և հետամուտ լինելու իսկական սեռային պատկանելիության որոշմանը։


Ինտերսեքսուալ վիճակներ կարող են առաջանալ նաև այն ժամանակ, երբ աղջիկ երեխայի մայրը հղիության առաջին եռամսյակում ընդունում է անդրոգեններ, կամ համապատասխանաբար` տղա երեխայի մայրը` էստրոգենային հորմոններ, ինչի արդյունքում էլ ձևավորվում են կեղծ հերմաֆրոդիտիզմ, միկրոֆալուս, հիպոսպադիա, էպիսպադիա։ Ավելի հազվադեպ պատահում են իսկական հերմաֆրոդիտներ, որոնց մոտ առկա են ինչպես արական, այնպես էլ իգական գոնադներ։


Սոմատոսեքսուալ զարգացման հաջորդ կրիտիկական փուլը համարվում է սեռահասունացման կամ պուբերտատի շրջանը։ Այն ընդգրկում է 12-16 տարեկան ժամանակահատվածը, որի ընթացքում օրգանիզմում կատարվող ներքին վերակառուցողական փոփոխությունների արդյունքում ձևավորվում է հասուն սեռականություն՝ վերարտադրման ունակության հաստատմամբ։


Սեռական հասունացումը սկսվում է գլխուղեղի հիպոթալամիկ հատվածից, որի ակտիվացումը պրոցեսի մեջ է ընդգրկում նախ հիպոֆիզը, հետո մնացած ներզատիչ գեղձերը։ Գեղձային համակարգի ակտիվացման հետևանքով փոխվում են անձի ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ ողջ հոգեկան աշխարհը։


Պուբերտատ շրջանի ավարտին հաստատվում է սեռական գեղձերի կանոնավոր գործունեություն, որը կանանց մոտ դրսևորվում է կանոնավոր դաշտաններով, իսկ տղամարդկանց մոտ՝ գիշերային երազախաբություններով։ Բացի այդ, արտաքին սեռական գեղձերի ակտիվությունը ուղեկցվում է կմախքի աճով և երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմամբ։


Ստորև բերված աղյուսակում տրվում են միջին տարիքային ցուցանիշները և պուբերտատ շրջանի երկրորդային սեռական նշանների ի հայտ գալու հաջորդականությունը (տես` աղյուսակ 1)։


Աղյուսակ 1

Տարիք (տարիներ) Տղաներ Աղջիկներ
9-10 -

Կոնքի ոսկրերի աճ, հետույքի կլորացում, պտուկների աճ

10-11  Ամորձիների և առնանդամի աճի սկիզբ

Կրծքագեղձերի աճի սկիզբ, ցայլքի մազերի աճ

11-12  Շագանակագեղձի արտազատման աճ Ներքին և արտաքին սեռ. Օրգանների աճ, հեշտոցի էպիթելի փոփոխում
12-13 Ցայլքի մազերի աճ (սկզբում կանացի տիպով) Պտուկների պիգմենտացիա, կրծքագեղձերի մեծացում
13-14 Ամորձիների և առնանդամի արագ աճ, հարպտուկային շրջանի պնդացում Մազերի աճ անութափոսերում։
Դաշտանի սկիզբ (միջինում 13.5 տ., տատանումները՝ 9-ից 17 տարեկան)։
Առաջին դաշտանները կարող են լինել առանց ձվազատման
14-15
Մազերի աճ անութափոսերում, աղվամազի աճ վերին շրթունքի վրա։
Ձայնի փոփոխության սկիզբ
Ամենավաղ նորմալ հղիություն
15-16  Հասուն սպերմատոզոիդներ (միջինում 15 տ., տատանումները՝ 11-ից 17 տարեկան) Պզուկներ, ցածր ձայն, դաշտանային ցիկլը դառնում է կանոնավոր, կմախքի աճի դադար
16-17 Դեմքի և մարմնի մազակալում, ցայլքի մազածածկը տղամարդու տիպի  
21 Կմախքի աճի կանգ  

 

Այս շրջանին բնորոշ է բնավորության «պուբերտատային կրիզ» կոչվող դրսևորումը։ Պուբերտատ շրջանում շատ խոցելի է դեռահասի հոգեբանությունը, ինչը պայմանավորված է այս շրջանին բնորոշ անցումային բնույթով։ Դեռահասը ներքնապես այլևս չի բավարարվում ծնողների խնամքի տակ գտնվող երեխայի կարգավիճակով, մինչդեռ արտաքին շրջապատը չի վստահում դեռահասին կրելու մեծ պատասխանատվություններ` անընդհատ նրան զգացնել տալով սեփական սոցիալական անլիարժեքությունը և տնտեսական կախվածությունը։


Հոգեբանության խոցելիության ֆոնի վրա առանձնանում է սեռական ոլորտի հատուկ նրբությունը։ Հատկապես այս շրջանում է սեռական գիտակցությունը պլատոնական փուլից անցնում հասուն սեքսուալության, որը ներդաշնակորեն պետք է լրացվի սիրո վեհ գաղափարներով։


Մարմնասեռական զարգացման տեմպի խանգարումները արտահայտվում են պուբերտատի շրջանում երկրորդային սեռային հատկանիշների վաղաժամ կամ ուշացած հայտնվելով։

Վաղաժամ մարմնասեռական զարգացում


Վաղաժամ մարմնասեռական զարգացումը դրսևորվում է սեռական հասունացման հատկանիշների վաղ ձևավորմամբ։ Վաղաժամ են համարվում այն դեպքերը, երբ նշված հատկանիշները ի հայտ են գալիս տղաների մոտ մինչև 10, աղջիկների մոտ` մինչև 8 տարեկանը։


Վաղաժամ սոմատոսեքսուալ զարգացման պատճառ կարող են հանդիսանալ ժառանգական գործոնները, ուղեղի ուռուցքային հիվանդությունները, ուղեղի ծննդաբերական վնասվածքները, ինչպես նաև ինֆեկցիոն-տոքսիկ ազդակները։ Վերը նշված գործոնների ազդեցությամբ դադարում է հիպոթալամուսի արգելակող ազդեցությունը հիպոֆիզի առաջային բլթի վրա, որի արդյունքում սկսվում է գոնադոտրոպ հորմոնների սինթեզը, վերջիններս էլ խթանում են սեռական գեղձերի ֆունկցիան։


Առավել կիրառելի է վաղաժամ սոմատոսեքսուալ զարգացման կլինիկական ձևերի դասակարգման հետևյալ տարբերակը`


1. Իրական վաղաժամ սեռական զարգացում
ա) կոնստիտուցիոնալ կամ իդիոպաթիկ ձև,
բ) ուղեղային ձև

 

2. Կեղծ վաղաժամ սեռական զարգացում
ա) մակերիկամային ծագման,
բ) գոնադային ծագման,
գ) էկզոգեն (դեղորայքային) ծագման

 

Կեղծ վաղաժամ սեռական զարգացման ժամանակ գոնադոտրոպ հորմոնների քանակը  համապատասխանում է տարիքային նորմերին։ Սեռական հորմոնների մակարդակը անկախ է կենտրոնական կարգավորման մեխանիզմներից և մի քանի անգամ գերազանցում է նախապուբերտատ կամ պուբերտատ շրջանի տարիքային ցուցանիշները։ Դրա հիմքում ընկած է մակերիկամների կամ սեռական գեղձերի ուռուցքների ակտիվ սեկրետոր գործունեությունը։


Կոնստիտուցիոնալ տիպին են պատկանում այն վաղաժամ սոմատոսեքսուալ զարգացումները, որոնք ժառանգվում են սերնդեսերունդ, և պայմանավորված են գենետիկ մեխանիզմներով։ ԿՆՀ-ի ախտահարման նշաններ չեն դիտվում։


Վաղաժամ սոմատոսեքսուալ զարգացումներին առավել հատկանշական է երկրորդային սեռական նշանների վաղ ձևավորումը։ Ներարգանդային շրջանում ԿՆՀ-ի ախտահարման ժամանակ երկրորդային սեռական նշանները ի հայտ են գալիս կյանքի առաջին տարում, իսկ կոնստիտուցիոնալ տիպի դեպքում` 4-5 տարեկանից սկսած։ Տղաների մոտ մեծանում է առնանդամը, դիտվում է ցայլքի առատ մազակալում և փոխվում է մարմնի ընդհանուր կազմվածքը։


Ուշացած մարմնասեռական զարգացում

 

Ուշացած մարմնասեռական զարգացումը դրսևորվում է սեռական հասունացման հատկանիշների ուշ ձևավորմամբ։ Ուշացած մարմնասեռական զարգացման պատճառ է հանդիսանում հիպոթալամուս-հիպոֆիզ-մակերիկամներ-գոնադներ համակարգի ֆունկցիայի արգելակումը, որն առաջացնում է օրգանիզմի նյարդահումորալ անբավարարություն։ Նյարդահումորալ անբավարարությունը հետևանք կարող է լինել էմբրիոնալ շրջանում ալիմենտար անբավարարության` կապված մոր կողմից որոշ հակաբեղմնավորիչների ընդունման հետ։ Վերը նշվածի մասին են վկայում նաև փորձարարական և կլինիկաֆիզիոլոգիական հետազոտությունները` մասնավորապես ուղղված սթրեսի ազդեցությանը հղիության վրա։ Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ հղիության ելքը կախված է սթրեսի ուժգնությունից. այսպես, չափավոր սթրեսի արդյունքում (հարաբերական է) ծնվում է ֆիզիոլոգիապես հասուն օրգանիզմ, իսկ ուժեղ սթրեսի ազդեցությամբ ձևավորվում է ֆիզիոլոգիապես տհաս օրգանիզմ։


Էկզոգեն գործոնների (ինֆեկցիա, ինտոքսիկացիա) և անբարենպաստ պայմանների ախտաբանական ազդեցությունը կախված է հղիության շրջանից։ Օրինակ` ուղեղի հիպոթալամիկ կառույցների տարբերակման շրջանում վերը նշված գործոնները կարող են ունենալ խիստ բացասական ազդեցություն։ Ուշացած մարմնասեռական զարգացման կլինիկական դրսևորումները պուբերտատ զարգացման սկզբնական փուլերում աննշան են կամ էլ ընդհանրապես բացակայում են։ Սեքսոլոգիական կլինիկայում սովորաբար բախվում ենք թաքնված նյարդահումորալ անբավարարության հետ (21-25 տարեկանում)։


Ուշացած մարմնասեռական զարգացման ժամանակ այցելուների մի մասի մոտ (12%) սեքսուալ լիբիդոն այդպես էլ չի առաջանում պլատոնիկ կամ էրոտիկ լիբիդոյի պահպանման պայմաններում, մյուս մասի մոտ սեքսուալ լիբիդոն առաջանում է նորմայից մոտ 3-4 տարի ուշ։


Ուշացած մարմնասեռական զարգացմանը բնորոշ է աճի հետևյալ դինամիկան. սկզբնական շրջանում երեխաներն իրենց հասակակիցների համեմատ կարճահասակ են, հետագայում նրանց հասակը նույնիսկ գերազանցում է հասակակիցներին, ինչը աճի դիաէպիֆիզար գոտիների ուշ փակվելու հետևանք է։ Սովորաբար ուշացած մարմնասեռական զարգացմամբ անձինք բարձրահասակ են, ունեն կարճ իրան, երկար վերջույթներ, իսկ կմախքի ձևավորման ընթացքում բնորոշ է ճարպի կուտակումը կրծքավանդակի, որովայնի և մեջքի շրջանում, որը հետագայում անհետանում է։


Ուշացած մարմնասեռական զարգացումը հաճախ համակցվում է մկանների հիպոտոնիայի, երբեմն նաև` հարթաթաթության հետ։ Նման երեխաները բնորոշվում են նաև ցածր ինտելեկտով, երբեմն նկատվում է նաև հուզային և կամային թուլություն, ապաթիա։ Միևնույն ժամանակ նրանց մոտ արտահայտված է մեխանիկական հիշողությունը, հեշտ են յուրացնում լեզուները։


Էմոցիոնալ ոլորտում աչքի են ընկնում հեշտ ներշնչվողականությամբ, միամիտ են, անհետևողական, չափից ավելի կապված են մոր հետ, ինչպես նաև ամաչկոտ են և վախկոտ։


Ուշացած մարմնասեռական զարգացման բուժման գործընթացը ուղղված է գլիկոլիզի և աէրոբ օքսիդացման ռեակցիաները ապահովող ֆերմենտային համակարգերի ակտիվացմանը։

Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական սեքսոլոգիաs
Աղբյուր. sexology.am
Լուսանկարը. cz-ru.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ներքին լվացումներ` օգուտ և վնաս. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am
Ներքին լվացումներ` օգուտ և վնաս. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Ո՞ր դեպքերում են նշանակվում ներքին լվացումներ:


Կնոջ օրգանիզմում հեշտոցային խողովակը ստերիլ օրգան չէ: Գոյություն ունի հեշտոցային բիոցենոզ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...

Սեքսոլոգիա
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

Սեռական կյանք
20 փաստ կանանց մասին. news.am
20 փաստ կանանց մասին. news.am

Ներկայացնում ենք Ձեզ 20 հետաքրքիր փաստ կանանց մասին...

«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ

Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ
Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ

Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...

Մարմնի խնամք
Ինչպես գայթակղել ձայնով
Ինչպես գայթակղել ձայնով

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...

Կնոջ մարմնի հանելուկը
Կնոջ մարմնի հանելուկը

Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...

10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից
10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից

Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...

Սեռական կյանք
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ